Բելա Հադիդը հրապարակել է արխիվային սեքսուալ լուսանկարներ


22:00 , 30 մարտ, 2019

Սուպերմոդել Բելա Հադիդը հրապարակել է իր առաջին լուսանկարները, որոնք հայտնվել են հայտնի Vogue-ի շապիկին: Նկարները հրապարակվել են աստղի Instagram-ի էջում:

Լուսանկարում Հադիդը բարակ ուսագոտիներով սպիտակ կարճ տոպով է: Մոդելը այնպես է հավաքել մազերը, որ գանգուրները կախվել են ճակատին: Հադիդի կերպարը ամբողջանում է զարդերի մի ամբողջ հավաքածուով:

Չնայած այս լուսանկարները առաջին անգամ հայտնվել են 2016թ․ թուրքական Vogue-ի շապիկին, օգտատերերն այն գնահատել են 625 հազար հավանումով: