Ջո Բայդենին ոտնձգության մեջ են մեղադրել


20:20 , 30 մարտ, 2019

ԱՄՆ Նևադա նահանգի վեհաժողովի նախկին անդամ Լյուսի Ֆլորեսը հայտարարել է, որ նախագահական մրցապայքարին մասնակցող Ջո Բայդենը 2014-ին առանց իր համաձայնության համբուրել է իրեն, գրում է The Cut-ը։

Նրա խոսքով՝ Բայդենը հետևից մոտեցել է իրեն և սկսել հոտոտել մազերը, ինչին կինը բացասաբար է արձագանքել։ Հետո Բայդենը համբուրել է նրա գլուխը։

Image result for Байдена обвинили в харрасменте

«Ես չէի կարողանում հասկանալ՝ ինչ է կատարվում»,-պարբերականի իր հոդվածում գրել է Ֆլորեսը։

Նա հավելել է, որ այդ պահին ցանկանում էր «գետնի տակն անցնել»։