Պորտուգալուհու երեխան լույս աշխարհ է եկել, երբ մայրը կոմայի մեջ էր


19:15 , 30 մարտ, 2019

Պորտուգալացի մարզուհին երկարատև կոմայից հետո երեխային լույս աշխարհ է բերել, հաղորդում է The Sun-ը:

2018-ի վերջին հղի կինը կոմայի մեջ է ընկել։

Բժիշկները վերջին մեծ ջանքերով պահպանել են նրա կենսական նշանները պահպանելու ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի փրկել երեխայի կյանքը: Եվ ի վերջո, դեկտեմբերի 26-ին 26 շաբաթական երեխան կեսարյան հատմամբ լույս աշխարհ է եկել:

Դրանից կարճ ժամանակ անց 26-ամյա կնոջը միացված շնչառական սարքն անջատվել է:

Բժիշկները հայտնել են, որ նորածինն առողջ է այնքան, «որքան, մյուս վաղաժամ ծնված երեխաները»: