Հրապարակվել են Քիմ Քարդաշյանի դպրոցական լուսանկարները


17:45 , 30 մարտ, 2019

«Քարդաշյանների գերդաստան» ռեալիթի շոուի մասնակից Քիմ Քարդաշյանը երկրպագուներին ցուցադրել է 1980-1990-ականների արխիվային լուսանկարները։

Լուսանկարները նա հրապարակել է իր Instagram-ի Stories բաժնում։

«Չեմ կարողանում քնել, հին լուսանկարներն եմ նայում»,-մակագրել է նա։

Հեռուստաաստղը 16 ժապավեն է հրապարակել։ Որոշ լուսանկարներում իննամյա Քիմ Քարդաշյանը հանգստանում է Սան Դիեգոյում՝ ընտանիքի և ընկերների հետ, մյուսներում նա 12 և 13 տարեկան է՝ դպրոցական համազգեստով ու համադասարանցիների հետ։

Նա նաև տեսագրություն է հրապարակել ավագ քրոջ՝ Քորթնիի հետ, ինչպես նաև մի քանի համատեղ լուսանկար։