Թալիբները աֆղանական շրջան են գրավել. 14 զոհ


16:00 , 30 մարտ, 2019

Yerkir.am-ը գրում է․

«Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայինները երեկ գրավել են աֆղանական Արգանջ-Խվա շրջանը, բախումների ժամանակ զոհվել է 14 մարդ: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:

Նշվում է, որ բախումները տևել են 20 ժամ, գրոհայիններին ուժայինների նահանջելուց հետո հաջողվել է վերցնել նաև նրանց զենքերի մի մասը: