Ինչու Սերբիան չի ճանաչում Ղրիմը. պարզաբանում է Վուչիչը


15:10 , 30 մարտ, 2019

Yerkir.am-ը գրում է․

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը  համեմատլ է Ղրիմի հետ կապված իրավիճակը Կոսովոյի հետ, որը ցանկանում է հասնել Բելգրադից լիարժեք անկախությանը:

Նրա խոսքով` Սերբիան չի կարող Ղրիմը ռուսական ճանաչել, քանի որ դա կարող է բացասական կերպով օգտագործվել արևմտյան երկրների կողմից:

«Կասեն, որ այդ նույն սկզբունքով Կոսովոն նույնպես անկախ է, և մենք այլևս իրավունք չունենք պայքարել նրա համար»,-ասել է Վուչինչը Россия-24-ի եթերում:

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Ռուսաստանը Սերբիայի մեծ բարեկամն է, և երկրների մտերմությունը հարցականի տակ չէ: