«Թարմ արձագանքս Փաշինյան-Ալիև այսօրվա հանդիպմանը». Արմեն Աշոտյան


23:48 , 29 մարտ, 2019

1. Չկա որեւէ արձանագրում Արցախը բանակցային կողմ դարձնելու Նիկոլ Փաշինյանի խոստման մասին։

2. Համանախագահների և ՀՀ Կառավարության աշխատակազմի հաղորդագրությունների միջեւ կա առնվազն երկու կարեւոր բովանդակային տարբերություն։

3. Կրկին բացակայում է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին հիշատակումը։

4. Բացակայում է կարգավորման սկզբունքների մասին հիշատակումը։ Հասկանալի չէ, թե ինչ եղան կարգավորման 3 սկզբունքների եւ 6 էլեմենտների պարզաբանման անհրաժեշտության մասին Ստեփանակերտում հնչեցրած խոստումները։

5. Ալիևի կողմից դրական գնահատականն ինչո՞վ է պայմանավորված...

Ավելի մանրամասն կխոսեմ վաղը, ուղիղ եթերում։