ԿԽՄԿ-ն հումանիտար օգնություն կտրամադրի Վենեսուելայի բնակչությանը


00:20 , 30 մարտ, 2019

Armenpress.am-ը գրում է․

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել է, որ առաջիկա 15 օրերի ընթացքում հումանիտար օգնություն է տրամադրելու Վենեսուելայի բնակչությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին Կարակասում հայտարարել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի հասարակությունների միջազգային դաշնության նախագահ Ֆրանչեսկո Ռոկան:

«Հուսով ենք, որ սկզբնական փուլում կկարողանանք օգնություն տրամադրել 650 հազար մարդու»,- հայտարարել է նա