Գյուղական վայրերի երեխաները ավելի դիմացկուն են հիվանդությունների նկատմամբ


00:00 , 30 մարտ, 2019

Գիտնականները հայտնաբերել են, որ գյուղական միջավայրում ապրող երեխաներն ավելի դիմացկուն են հիվանդությունների և ալերգիաների նկատմամբ։ Նրանց իմունային համակարգի ինքնատիպ մարզումը ապահովում է այն հանգամանքը, որ նրանք երկար ժամանակ են գտնվում տարատեսակ մանրէներով հագեցած միջավայրում։ Այդ մասին հոդված է տպագրվել ATSjournals ամսագրում։

Հոդվածի հեղինակ Մարկուս Էգեն այդ երևույթը անվանել է «ֆերմայի էֆեկտ»։ Նա այդ երևույթը բացատրում է երկու հիմնական գործոններով։ Նախ՝ գյուղի երեխաները խմում են ջերմային մշակման չենթարկված կաթ և հաճախ են շփվում խոշոր եղջերավոր անասունների և չորացած խոտի հետ։ Պարզվել է, որ կովի ստամոքսում հատուկ թռչող բաղադրիչներ կան, որոնք ունակ են նվազեցնելու ալերգիայի առաջացրած բորբոքային գործընթացները շնչուղիներում։

Երեխաները, շնչելով դա, դառնում են մանրէների հանդեպ ավելի դիմացկուն։