Անջելինա Ջոլին Marvel-ի սուպերհերոս կդառնա


21:15 , 29 մարտ, 2019

Marvel Studios-ը սկսել է բանակցություններ վարել դերասանուհի Անջելինա Ջոլիի հետ The Eternals ժապավենում նկարահանվելու համար, հաղորդում է The Hollywood Reporter-ը։

Ֆիլմի ռեժիսորը կլինի Քլոյա Չժաոն։ Ջոլին ընտրություն է կատարել Marvel-ի նախագծի օգտին, որի սյուժեն կպտտվի գերտերությունների և գրեթե անմահ էակների շուրջ, ինչպես նաև այլմոլորակայինների ստեղծած հրեշների։

Ֆիլմի մասին այլ մանրամասներ չեն նշվում։ ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ սյուժեում սիրային պատմություն կլինի տիեզերական էներգիայով սնվող մարդու և մեկ այլ կերպարի միջև։