Գիտնականները ռոբոտներին սովորեցրել են «բազմանալ»


20:20 , 29 մարտ, 2019

Ամստերդամի ազատ համալսարանի գիտնականները ռոբոտներին սովորեցրել են «բազմանել»:

Նրանք ծրագրավորել են երկու ռոբոտների իրենց «երեխային» կոդավորելու համար: Ինչպես գրում է Naked Science-ը, արդյունքում գրեթե ամեն ինչ մարդկանց նման է ստացվել. «սերունդը» ծնողական կոդերի և որոշ փոփոխված մոդուլների խառնուրդ է ստացել: Այսինքն՝ ապագայում ռոբոտները կկարողանան կիսել «գենետիկական» տվյալները, դրանք համատեղել և ներդնել իրենց «ժառանգների» մեջ. այսպիսով ռոբոտների յուրաքանչյուր սերունդ որոշակի հմտություն կբարելավի:

«Գործոններից մեկի, որոնց շնորհիվ բնական էվոլյուցիան այդքան արդյունավետ է, իմաստն այն է, որ այն իսկապես կարող է էակին մասնագիտացնել տվյալ միջավայրում»,- ասել է հետազոտող Դեվիդ Հովարդը: