Ձկնորսն Ավստրալիայի ափամերձ ջրերից սատկած շնաձկան 100 կիլոգրամանոց գլուխ է հանել


18:00 , 29 մարտ, 2019

Ավստրալիայի ափամերձ ջրերում հսկայական շնաձկան կտրված գլուխ է հայտնաբերվել: Գտածոյի լուսանկարը հրապարակվել է Trapman Bermagui Facebook-ի խմբում:

Մարտի 28-ին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Բերմագի քաղաքի ափերին Ջեյսոն անունով ձկնորսը շնաձկան որս էր անում, երբ ջրում կենդանու մնացորդներ է նկատել: «Սա ամենն է, ինչ մնացել է հսկա շնաձկից, միայն գլուխը մոտ 100 կիլոգրամ է կշռում»,- գրել է լուսանկարի հեղինակը:

Օգտատերերը բազմաթիվ ենթադրություններ են արել ծովային գիշատչի մահվան հնարավոր պատճառների վերաբերյալ: Ոմանք ենթադրել են, որ շնաձկան վրա այլ շնաձկեր են հարձակվել, իսկ մեկ այլ օգտատիրոջ կարծիքով շնաձուկը կետի հարձակման զոհ է դարձել:

Մակո-շնաձուկը կարող է հասնել մինչև 3.8 մետր երկարության և կշռել մինչև կես տոննա: Այն համարվում է բոլոր շնաձկներից ամենաարագը և կարող է լողալ ժամում մինչև 74 կիլոմետր արագությամբ: