Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավարի և տնօրենի պաշտոնից


14:10 , 29 մարտ, 2019
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնեց ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի մամուլի խոսնակ Սաքանուշ Պողոսյանը: 

Հարցին՝ ո՞րն է եղել ազատման պատճառը, Սաքանուշ Պողոսյանը պատասխանեց՝ այս պահին չեն կարող ներկայացնել պատճառները. «Պատճառներն իմանալու համար ավելի ուշ զանգահարեք, որպեսզի մեր իրավաբանական բաժնի աշխատակիցները կարողանան պատասխանել»: