Ազգային ժողովը երկրորդ փորձից քվորում ապահովեց և ընդունեց ՍԴ-ի մասին նախագիծը


15:20 , 29 մարտ, 2019

168.am-ը գրում է.

Ազգային ժողովում այսօր երկրորդ փորձից հաջողվեց քվորում ապահովել և վերսկսել հրավիրված արտահերթ նիստը։ Նիստի օրակարգում քննարկվելու է երեկ առաջին ընթերցմամբ ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որը մասնավորապես վերաբերում է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու կարգին։

Այդ պաշտոնում ՀՀ նախագահ Արեմն Սարգսյանի առաջարկությամբ դիտարկվում է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը։

Նշենք, որ առավոտյան արտահերթ նիստի համար քվերում չապահովվեց, գրանցվել էին ընդամենը 44 պատգամավոր, թեև ԱԺ մեծամասնության՝ «Իմ քայլը» խմբակցության բոլոր պատգամավորներն ԱԺ միջանքներում էին:

ԱԺ նախագահ Արարատ Միզոյանը՝ պարզաբանելով քվորումի բացակայությունը նշեց, որ խնդիր է առաջացել այն պատճառով, որ «Իմ քայլը» խմբակցությունը վաղուց այց էր պալանավորել դեպի Արցախ։ Սակայն քվորումի տապալման պահին նրանք դեռչս խորհրդարանում էին:

Երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ն 83 կողմ ձայնով ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։