Քանի՞ մայր է երեխա ունենալուց առաջ գիտակցում պատասխանատվությունը, որն ինքը ստանձնում է


12:39 , 17 հունիս, 2013

Քանի՞ մամա ա երեխա ունենալուց առաջ գիտակցում, որ ինքը էդ երեխային կառուցողը, քանդակողը, կերտողն ա, կամ հասկանում, որ էդ երեխան տառացիորեն կախված ա իր ձայնի ելևէջներից, միմիկաներից, ժպիտից, ինտոնացիայից, նույնիսկ շարժուձևից: Քանի՞ մամա ա ընկալում, որ երեխայի համար մինչև 2 տարեկանը առանց մամայի 1 ժամ մնալը հավասար ա մոտ մի օրվա, որ միայն մամայի միջոցով ա երեխան սովորում խոսել, զգալ, մտածել, ապրել: Կամ որ ինքն էդ երեխային ունենում ա հենց էդ երեխայի համար, ոչ թե իր մայրական բնազդին հագուրդ տալու, ամուսնու, սկեսուրի կամ իր սեփական մոր համար:
Ռուս մանկական հոգեբան Լևինը գրել ա՝ «Ձեզ թվում ա՝ երեխան Ձեզ հե՞տ է ապրում: Ո՛չ, նա ապրում է Ձեր կողքին, նա չի ընտրել դա, էնպես արեք, որ իր կյանքը հաճելի լինի Ձեր կողքին, քանի որ նա ընտրություն չունի»: