ԱԺ արտահերթ նիստը՝ ուղիղ


11:02 , 29 մարտ, 2019

Ազգային ժողովը շարունակում է ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ գումարված խորհրդարանի արտահերթ նիստի աշխատանքները:

ԱԺ-ն քննարկում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ:

Նշենք, որ խորհրդարանը քվեարկության արդյունքում 117 կողմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունել է քննարկված օրենսդրական փաթեթը: