«Փաստ». «Յուրայինների» մեջ՝ օտարները. արդարադատության փոխնախարարները պրոֆեսիոնալ էին, բայց «սվոյ» չէին


09:10 , 29 մարտ, 2019

«Օրերս արդարադատության փոխնախարարներ Արթուր Հովհաննիսյանին և Սուրեն Քրմոյանին աշխատանքից ազատելու պատճառը եղել է զուտ քաղաքական: Ի դեպ, դա փաստացի ակնարկել է նաև արդարադատության նախարարը՝ նշելով. «Մենք բավարարված ենք, շատ բարձր ենք գնահատում նրանց կատարած աշխատանքը, պրոֆեսիոնալիզմը: Սա քաղաքական թիմի, քաղաքական թիմով աշխատելու որոշում է»:

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ շրջանառվող այն տեղեկությունը, թե փոխնախարարներն ազատվել են, որովհետև Ամանորի տոներին չեն անսացել վարչապետի հորդորին և ՀՀ սահմաններից դուրս են նշել Նոր տարին, ընդամենը շղարշային պատճառաբանություններ են. փոխնախարարներն իրենց անմիջական վերադաս Արտակ Զեյնալյանին նախապես տեղեկացրել են այդ մասին:

Ստացվում է, որ երկու պրոֆեսիոնալ փոխնախարարները, որոնց ուսերին էին նախարարության կողմից ողջ օրենսդրական նախաձեռնություններն ու ընդհանուր փաթեթների կազմումը, իրենց պաշտոններից ազատվել են ընդամենը իշխանության թիմում «սվոյ» չլինելու պատճառով»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: