«Ժողովուրդ». Գեներալ-մայոր Տավարածյանը Մեղրիի զորամասի միջադեպին իր որդու մասնակցության մասին հրապարակումից հետո չեղարկել է իր հանդիպումները


09:20 , 29 մարտ, 2019

««Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում տեղեկացրել էր, որ Մեղրիի զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի կիզակետում եղել է նաև ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային-հե­տազոտական համալսարանի պետ գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի որդին:

Հետաքրքիրն այն է, որ այս հրապարակումից հետո Տավարածյանը երեկ չեղյալ է հայտարարել իր հան­դիպումները: Մասնավորապես, երեկ «Օրբելի» կենտրոնի կազմակերպված միջազգային գիտաժողովում նախա­տեսված էր նաև ՀՀ ՊՆ պաշտպանա­կան ազգային-հետազոտական հա­մալսարանի պետ գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի ելույթը, սակայն վերջինս չէր ներկայացել, և նրա փո­խարեն ելույթ էր ունեցել իր տեղակա­լը: Շատերի կարծիքով՝ Գենադի Տավարածյանը չէր եկել՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: