Քորթնի Քարդաշյանը լուսանկարվել է մեքսիկական Vogue-ի համար


20:20 , 28 մարտ, 2019

Ամերիկացի մոդել և ռեալիթի շոուի աստղ Քորթնի Քարդաշյանը լուսանկարվել է մեքսիկական Vogue ամսագրի շապիկի համար։ Աստղի լուսանկարները հրապարակվել են նրա Instagram-յան էջում։

Լուսանկարներից մեկում Քորթնին դուրս է եկել փակ աչքերով և բաց բերանով։ Աստղը ձեռքերով բռնել է գլուխը։

Երկրորդ լուսանկարում Քորթնին նստած գրկել է իր ծնկները և գլուխը հենել ձեռքին։