Եկեղեցական բրոշյուրում պատահաբար տեղադրել են պոռնոաստղի լուսանկար


19:00 , 28 մարտ, 2019

Իսպանիայի Պոնտևեդրա շրջանի Օ՛Գրովե քաղաքում տարածված եկեղեցական բրոշյուրներում հայտնվել է պոռնոաստղերի լուսանկար։ Այդ մասին տեղեկացնում է Daily Mirror-ը։

77-ամյա հոգևորական Անտոնիո Վարելան որոշել է հոդված հրապարակել ընտանեկան վեճերի մասին՝ օգտագործելով համացանցից բեռնված լուսանկարը։ Նա որոնման վայրում գրել է «զայրացած զույգ» և ընտրել տղամարդու և կնոջ լուսանկար, որում նրանք նստած են կողք-կողքի և ցուցադրաբար նայում են հակառակ ուղղությամբ։

Երբ տպաքանակը ուղարկվել է հետևորդներին, մի մարդ լուսանկարում ճանաչել է մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի ամերիկացի դերասան Ջոնի Սինսին, իսկ նրա կողքին նստած կինը, ինչպես պարզվել է, նույն ոլորտի 33-ամյա դերասանուհի Ջեյդեն Ջեյմսն է։