Կառավարությունը մշակել է ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիր


18:30 , 28 մարտ, 2019

Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի կառավարությունը մշակել է ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում արդիականացնել ձեր ագրոբիզնեսը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ծրագրի շրջանակներում հնարավոր է ձեռք բերել անասնաբուծության, մեղվաբուծության, ձկնաբուծության, բուսաբուծության, ջերմոցային և սառնարանային տնտեսություններում, սպանդանոցներում, ագրովերամշակող արդյունաբերութան և ագրոպարենային այլ ոլորտներում օգտագործվող ցանկացած սարքավորում, ինչպես նաև կաթի մթերման կայաններ։

Ծրագրի պայմաններն են`

Սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին լիզինգը կտրամադրվի  0 % տոկոսադրույքով: 

Ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի 450 մլն դրամը: