«Հավաստի աղբյուրներից նոր տեղեկացա, որ FBI-ի պատվիրակություն է ժամանել Հայաստան». Արթուր Ղազինյան


16:19 , 28 մարտ, 2019

Հավաստի աղբյուրներից նոր տեղեկացա, որ Ամերիկյան հետաքննությունների դաշնային բյուրոյից (FBI) պատվիրակություն է ժամանել Հայաստան: Այցելության նպատակն է հանդիպել հատուկ քննչական ծառայության հետ և Քեննեդիի սպանության բացահայտման հարցում հայցել օպերատիվ օժանդակություն:

Ամերիկյան գործընկերներին օժանդակելու նպատակով ՀՔԾ շտապ հարցաքննության է կանչել Վահան Շիրխանյանին ու Սիլվա Համբարձումյանին:

Հաջող համագործակցության դեպքում լրջորեն քննարկվում է Տիտանիկի խորտակման հանգամանքների բացահայտման և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը: