«Հարգելի գործընկերներ, Կառավարությանը մի տվեք հարցեր, որոնց պատասխանները կարելի է ուղղակի գուգլել». ԱԺ պատգամավոր


13:02 , 28 մարտ, 2019

Հասկանալով և ըմբռնումով մոտենալով այն փաստին, որ ԱԺ պատգամավորների բացարձակ մեծամասնությունը անփորձ է, գիտակցելով նաև, որ իմ փորձը նույնպես ահռելի չէ, այնուամենայնիվ, կիսվեմ մտքերով, որ կարող են օգտակար լինել գործընկերներիս։

▶️ Կառավարությանը մի տվեք հարցեր, որոնց պատասխանները կարելի է ուղղակի գուգլել։

▶️ Բացի կառավարության հետ հարց ու պատասխանից՝ ԱԺ կանոնակարգ օրենքով ամեն քառօրյայի երեքշաբթի օրը կա նաև հայտարարությունների ժամ և բոլոր հռետորական հարցերը կամ խնդիրները, որոնց մասին ուղղակի ուզում եք բարձրաձայնել, պետք է հնչեն այդ ժամանակ։

▶️ Մինչև հարց տալն անպայման հետևեք ԱԺ նիստերին, և եթե նույն հարցը երկրորդ անգամ հնչեցնելը կարող է լինել ինչ-որ մի կերպ օգտակար՝ պարզաբանելու այն, ինչ չէր ասվել, ապա նույն հարցը երրորդ անգամ հնչեցնելն արդեն մի տեսակ ճիշտ չէ, կարծում եմ։