Հայաստանի լրագրողներն Եգիպտոսում կմասնակցեն ֆուտբոլային մրցաշարին. Sport.mediamax.am


11:20 , 28 մարտ, 2019

Sport.mediamax.am-ը գրում է․

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականն ապրիլի 3-ից 6-ը Եգիպտոսի Հուրգադա ծովափնյա քաղաքում առաջին անգամ կմասնակցի ավանդական դարձած միջազգային մրցաշարին։

Միջոցառմանը, որն անցկացվելու է 3-րդ անգամ, այս տարի կմասնակցեն 6 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Եգիպտոսից, Սուդանից եւ Գերմանիայից։ Նրանց կմիանա Եգիպտոսի տուրիզմի պետական գործակալության թիմը։

Երկու օրվա ընթացքում բոլոր թիմերը կմրցեն միմյանց դեմ։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ