«Հրապարակ». Այն մոտեցումնե­րը, որոնք ՀՀ-ն ներկայացնում է որպես ԼՂ կոնֆլիկտի լուծման անհրաժեշտ բաղադրիչ, կշոշափվի Փաշինյան-Ալիև հանդիպմանը. Հ. Իգիթյան


09:40 , 28 մարտ, 2019

«Վաղը Վիեննայում հեղափո­խությունից հետո առաջին անգամ պաշտոնապես կհանդի­պեն Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը: Ի՞նչ սպասումներ կան, փորձագետների մի մասը պնդում է, որ հանդիպման ընթացքում չի բացառվում, որ ինչ-որ տարբերակ «դեմ տան»՝ հետաքրքրվեցինք «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանից:

«Մեկ բան հաստատ գիտեմ, որ այն մոտեցումնե­րը, որոնք Հայաստանը ներկայացնում է որպես կոնֆլիկտի լուծման անհրաժեշտ բաղադրիչ, այն է՝ ԼՂ ինքնուրույն լինելը, անպայման կշոշափվի այդ հանդիպման ընթացքում... չգիտեմ, թե Դուք ինչ փորձագիտական շրջանակների մասին եք խո­սում, իմ կարծիքով՝ հիմնական փորձագիտական շրջանակները գտնվում են արտգործնախարարությունում, կառավարությունում և ԱԺ-ում, իսկ եթե Դուք նկատի ունեք նախորդ իշխանություննե­րի կասկածները, ապա ես չեմ կարծում, որ հասարակության մեջ նույնպես կան նման կասկածներ»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: