Լեհաստանում ստվերային արտադրության համար ձերբակալվել են 8 ուկրաինացիներ և մեկ հայ (Photo)


21:45 , 27 մարտ, 2019

Լեհաստանում ձերբակալվել են ստվերային ծխախոտի գործարանի 9 աշխատակիցներ, որոնցից 8-ը ուկրաինացիներ են, իսկ մեկ աշխատակիցը՝ հայ։ Այդ մասին տեղեկացրել է Վարշավայի ոստիկանության մամլո ծառայությունը։

Ներխուժման արդյունքում տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են 206 հազար անօրինական ծխախոտ։

Ավելի ուշ ձերբակալվածներից երկուսը ազատ են արձակվել, իսկ 7 մարդ երկու ամսով կգտնվեն հսկողության տակ։

Ձերբակալվածներին սպասվում է խոշոր չափի տուգանք կամ մինչև 5 տարվա ազատազրկում։