Ձերբակալվել է լոգարանում կանանց գաղտնի տեսանկարահանող զբոսաշրջիկը


22:15 , 27 մարտ, 2019

Սիդնեյի Bondi Beach հոսթելում ընդհանուր լոգարանով համարում հանգստացող ֆրանսուհի զբոսաշրջիկը, լոգարանից դուրս գալով, նկատել է, որ դեզոդորանտի վրա թաքնված տեսախցիկի պես մի բան կա։ 27-ամյա կինը դիմել է ոստիկանություն։

Ոստիկանները ձերբակալել են ընդհանուր լոգարանից օգտվող հոնկոնգցի զբոսաշրջիկին, որ զբաղեցրել է հարևան համարը։ Ոստիկանները խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերել են լողանալիս և բնական կարիքները հոգալիս բազմաթիվ կանանց պատկերող գաղտնի նկարահանված տեսանյութեր։

Related image
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել գաղտնի տեսախցիկ տեղադրելու և տեսախցիկները անօրինական օգտագործման նպատակով պահելու համար։