Ամերիկացի մանկապիղծին 260 տարվա կալանքի են դատապարտել


23:20 , 27 մարտ, 2019

Ամերիկացի մանկապիղծ Թոմաս Հուդմանը, որը բազմիցս ոտնձգություններ է կատարել երեխաների նկատմամբ, 260 տարվա կալանքի է դատապարտվել, հաղորդում է Express-ը։

Նշվում է, որ դատավճիռը լսելուն պես 45-ամյա Հուդմանը կորցրել է գիտակցությունը։

Պարբերականի տվյալներով՝ տղամարդը բազմիցս ոտնձգություններ է կատարել 3 շաբաթական երեխայի նկատմամբ, ինչպես նաև պղծել 6-ամյա և 12-ամյա աղջնակներին՝ տեսագրելով և տեսագրությունը համացանցում հրապարակելով։