Ավստրալիայում ընկերությունը եռամսյա արձակուրդ է տալիս աշխատակիցներին


16:44 , 27 մարտ, 2019

Ավստրալական ընկերություններից մեկն իր աշխատակիցներին առաջարկում է տարվա ընթացքում չաշխատել մինչև երեք ամիս, որպեսզի նրանք հասցնեն ապրել, սովորել ու ճանապարհորդել: Այդ մասին հայտնել է Lonely Planet-ը:

Ընկերության նոր կանոնների համաձայն՝ աշխատակիցները կարող են վեցից մինչև 12 շաբաթ չվճարվող արձակուրդ վերցնել, որն ընկերությունում համարում են «ապրելու համար նախատեսված», առաջին հերթին՝ ճանապարհորդությունների:

Նաև գործատուն առաջարկում է ժամանակավորապես՝ տարվա ընթացքում մինչև երեք ամիս, աշխատել ոչ լրիվ աշխատանքային օր:

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գործատուի ճկունությունն ամենագլխավոր ուժն է աշխատակիցներին պահելու համար,- պատմում է Քեյթ Հիլմանը՝ ընկերության կադրերի բաժնի աշխատակիցը:- Աշխատանքի մեր նոր քաղաքականությունն անհրաժեշտ միջոց է՝ կապված տաղանդների համար մրցակցության ուժեղացման հետ»,- հաղորդել է ՌԻԱ Նովոստին: