19:30 , 27 մարտ, 2019Կանայք միշտ ուշադրության կենտրոնում են: Մարդկանց առավել հետաքրքիր են մեծ հաջողության հասած ու հարուստ կանայք: Այդ կանանց շարքին է պատկանում Մարթա Օրտեհան, ով հանրահայտ ZARA ապրանքանիշի միակ ժառանգորդն է:

Նրան են պատկանում Oysho-ն, Massimo Dutti-ին և մնացած այլ բրենդային ապրանքանիշները:
Մարթային համարում են Եվրոպայի ամենահարուստ ժառանգներից մեկը: Նա ժառանգելու է մի թագավորություն, որը երկար տարիներ հանդիսանում է ամենավաճառվող բրենդներից մեկն աշխարհում:
Թագավորությունը, որը կժառանգի Մարթան, հիմնադրել է նրա հայրը՝ Ամանսիո Օրտեհան: Տղամարդը ծնվել և մեծացել է աղքատ ընտանիքում, այդ իսկ պատճառով էլ նա ստիպված էր շատ աշխատել՝ հաջողության հասնելու համար: Դժվար մանկությունն օգնել է նրան, որ դաստիարակի խելացի ու խոհեմ աղջկան, ով այդքան էլ չի սիրում լինել հասարակության ուշադրության կենտրոնում:

Ամանսիոն շատ լավ է դաստիարակել աղջկան: Մարթան այս ընթացքում երբեք չի հայտնվել ոչ մի սկանդալում: Նրա մտերիմ ընկերներն ասում են, որ իրական կյանքում շատ ավելի համեստ ու բարեհոգի է, ով չի սիրում ավելորդ ուշադրություն:

Դիպլոմ ստանալուց անմիջապես հետո նա սկսել է աշխատել: Մի քանի տարի շարունակ Մարթան ուսումնասիրել է հայրական բիզնեսը: Աղջիկը եղել է գանձապահ, վաճառող, խորհրդատու... Անցնելով կարիերայի ողջ ճանապարհը՝ Մարթան հնարավորություն է ունեցել լինելու Inditex կենտրոնական գրասենյակում:

2018-ին Մարթան երկրորդ անգամ ամուսնացել է: Նրա զուգընկերը մոդելային գործակալ Կառլոս Թորեթան է: Այս հարսանիքը մեծ աղաղակ է բարձրացրել Եվրոպայում: Եթե առաջին հարսանիքն անաղմուկ ու հանգիստ է եղել, ապա երկրորդն աննկարագրելի շքեղ ու հարուստ է եղել: