Այն, որ Փաշինյանը, խախտելով ժողովրդավարության բոլոր գրված ու չգրված օրենքները, ամիսներ շարունակ օգտագործել է շանտաժի, սպառնալիքի ու բռնաճնշումների գործիքակազմը, ակնհայտ է: Բայց օրեր առաջ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն արեց իրոք աննախադեպ զավեշտալի հայտարարություն:
Անդրադառնալով մի հարցի, որն ակնհայտորեն բուհական ինքնավարության լիազորությունների շրջանակներում է, Փաշինյանը, արհամարհելով բուհական ինքնավարության օրենքներն ու ավանդույթները, վեր դասելով իրեն այդ օրենքներից, հայտարարում է, որ քաղաքական որոշումը կայացված է:
Փաստորեն, երբեմնի ժողովրդավարության ջատագով Փաշինյանի համար հարազատ են դարձել Ֆրանկոյի և Պինոչետի մեթոդները: Էլի իրողություն փոխվեց, ուստի շատ հանգիստ կարելի է եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշման արդյունք են.
1. Ռոբերտ Քոչարյանի ձերբակալումը,Շնորհակալություն Փաշինյանին ազնիվ ինքնախոստովանության համար։