Ի՞նչ պետք է անի Հայաստանը՝ Գոլանի բարձրունքները Իսրայելի մաս ճանաչվելուց հետո


11:19 , 27 մարտ, 2019

ԱՄՆ-ն ճանաչել է Գոլանի բարձրունքների իսրայելապատկանությունը։

Ի՞նչ պետք է անի Հայաստանն այդ համատեքստում։

1. Շարունակի պահանջել ճանաչել ԼՂԻՄ բնակչության ինքնորոշման իրավունքը՝ ձևացնելով, թե հարգում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու պատրաստ ենք վերադարձնել ժամանակավոր գրաված անվտանգության գոտին։

2. Այլևս չշեշտադրել ինքնորոշման իրավունքը և պահանջել, որ ԱՄՆ-ն և մյուսները ճանաչեն նաև մեր կողմից գրավված ադրբեջանական տարածքները։

3. Թողնել, որ հակամարտությունն ընկալվի որպես տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ լուռ նախապատրաստվելով հաջորդ պատերազմին, ոչ միայն եղածը պաշտպանելուն, այլև Բաքվի կողմից վերահսկվող մյուս հայկական շրջանների ազատագրմանը՝ վստահությամբ, որ մի օր դրանք էլ են ճանաչվելու Հայաստանի մաս։