«Հրապարակ». ՔՊ-ն ակտիվ կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. իշխա­նությունը «ներքևից» պահելու մարտավարություն է մշակվում


09:40 , 27 մարտ, 2019

«Նիկոլ Փաշինյանի թիմը հունի­սին սպասվող համագումա­րին ընդառաջ ակտիվ զբաղվում է տարածքային կառույցների ձևավորմամբ: Որոշ տեղեկություննե­րով՝ «Քաղաքացիական պայմա­նագիրը» մտադիր է հետևել նախորդների օրինակին և ՔՊ-ացնել գյուղապետերի ինստի­տուտը:

Այս նպատակով ՔՊ-ականներն ակտիվ մասնակցություն կունենան հունիսին սպասվող ՏԻՄ ընտրություններին, չի բացառվում, որ ՔՊ-ն իր կուսակիցներին առաջադրելու փոխարեն աջակցություն ցուցաբերի անկուսակցական թեկնածուներին, սակայն իշխող ուժի ներսում հստակ մարտավարություն է մշակվում ակտի­վորեն մասնակցել ընտրություններին և իշխա­նությունը պահել «ներքևից»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: