Tatler-ը տեղեկացել է Մեգան Մարքլի նոր մականվան մասին


06:06 , 27 մարտ, 2019

Քենսինգթոնյան պալատի աշխատակիցները Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի համար նոր մականուն են հորինել։ Այս մասին գրված է Tatler-ի մայիսյան համարում, տեղեկացնում է Daily Mail-ը:

Պալատի աշխատակիցները վերափոխել են Մեգանի անունը և դարձրել «Me-gain», ինչը նշանակում է «Ես ստանում եմ»:

Նշվում է, որ Մեգան Մարքլը կարող է արցունքների հասցել աշխատակազմին և առավոտյան ժամը հինգին արթնացնել աշխատանքային հարցերով: Աղբյուրը նշում է, որ Մարքլի և աշխատակազմի փոխհարաբերությունների մասին նոր տեղեկությունները հայտնվում են նրա անձնական օգնականի պաշտոնանկությունից մի քանի շաբաթ անց։