Պետք ա միշտ հիշել, որ պատերազմը չի ավարտվել, և ցանկացած պահի ռազմական գործողությունները կարող են վերսկսվել


23:43 , 26 մարտ, 2019

Փաշինյանի և Ալիևի հանդիպմանը շատ քիչ մնաց, և «լավագույն» ավանդույթները շարունակվում են. սահմանային լարվածություն, սադրանքներ, տեղեկատվական գրոհ և այլն: Շատ նորմալ երևույթ ա:

Կանխատեսումների սիրահար չեմ, բայց, հաշվի առնելով անցյալի փորձը, էս 2-3 օրվա ընթացքում ահագին բաներ տեղի կունենան շփման գծում: Կարևոր ա, որ անիմաստ խուճապի չմատնվենք ու չճշտված տեղեկություններ չտարածենք: Իսկ ընդհանրապես պետք ա միշտ հիշել, որ պատերազմը չի ավարտվել, և ցանկացած պահի ռազմական գործողությունները կարող են վերսկսվել, իսկ հիմա կատարվողը ցույց ա տալիս, որ էդ պահը սարերի հետևում չէ: