Գեղեցիկ լուծում նյույորքյան մետրոյի «դարն ապրած» վագոնների համար (Photo)


07:03 , 27 մարտ, 2019

ԱՄՆ-ում դարն ապրած նյույորքյան մետրոյի վագոններից ստեղծվում են արհեստական խութեր, որոնք ձկների և ծովային կենդանիների համար տուն են դառնում։ Սկզբում վագոններից հեռացնում են տեխնիկական հեղուկները, սարքերը և վտանգավոր նյութերը, այնուհետև գոլորշու օգնությամբ վագոններն ախտահանում են և նետում Ատլանտյան օվկիանոսը։

2001-2010 թվականների ընթացքում MTA New York City Transit կազմակերպությունը պատրաստել է ավելի քան 2500 արհետսական խութ, որոնք տեղադրվել են Նյու Ջերսիի, Դելավերի, Մերիլենդի, Վիրջինիայի, Հարավային Կառոլինայի և Ջորջիայի ափամերձ հատվածներում։