Տղամարդը լվացել է գլուխը թունավոր նյութով և մնացել առանց մազերի


23:20 , 26 մարտ, 2019

Չինացի տղամարդը սխալմամբ գլուխը լվացել է դիխլոֆոսով՝ տեղեկացնում է South China Morning Post-ը։

Թյուրիմացության պատճառն այն է, որ թունավոր նյութով լի սրվակը դրված է եղել շամպունի կողքին։ Տղամարդը սխալի մասին գլխի է ընկել, երբ զգացել է թունավոր նյութի հոտը։ Անմիջապես լվացել է գլուխը, բայց նրա մոտ արդեն դող և քրտնարտադրություն է առաջացել։

Տղամարդը դիմել է բժշկի, այնտեղ նրա գլուխը սափրել են՝ թունավոր նյութի հետքերը վերացնելու համար։ Մի քանի օր անց նա դուրս է գրվել հիվանդանոցից, բայց ամբողջովին զրկվել է մազերից։