Գեղեցիկ կանայք հազվադեպ են տնօրեն դառնում․ գիտնականներ


20:20 , 26 մարտ, 2019

Ամերիկացի գիտնակաները պարզաբանել են, թե ինչեւ են համակրելի կանայք հազվադեպ դառնում տնօրեններ՝ տեղեկացում է Springer-ը։

Գիտնականները հետազոտություններ են անցկացրել, արդյունքում պարզել են, որ գեղեցիկ կանանց ավելի քիչ են վստահում, քան ոչ այնքան գրավիչ կանանց և տղամարդկանց։

Գիտնականները կամավորներին առաջարկել են ընտրել այն ընկերությունները, որոնց տնօրենները վստահություն են ներշնչում։ Հետազոտության համար նրանք հորինել են մի քանի ընկերությունների մասին պատմություններ և դրանց կցել են ենթադրյալ տնօրենների լուսանկարները։

Պարզվել է, որ համակրելի կանայք ավելի քիչ են վստահություն ներշնչում, քան մյուսները։ Գիտնականները ենթադրում են, որ պոտենցիալ աշխատակիցները համակրելի տնօրենի առկայությունից սպառնալիք են զգում սեփական ընտանիքի բարեկեցության նկատմամբ։