Թուրքիայում իշխող կուսակցության թեկնածուն ուսանողներին կաշառք է առաջարկել


21:20 , 26 մարտ, 2019

Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունիցն քաղաքապետի թեկնածու Գյուրայ Յուքսելը Չանաքքալեի համալսարանի ուսանողներին կոչ է արել մասնակցել իր հանրահավաքին և դրա դիմաց խոստացել, որ դասերի ժամանակ խնդիրներ չեն ունենա, նաև 150 լիրա է առաջարկել. հաղորդում է Cumhuriyet թերթը:

Բջջային հեռախոսով նկարված տեսանյութում երևում է, թե ինչպես է թեկնածուն առաջարկում նախ 60, այնուհետև` 150 լիրա, ապա խոստանում է, որ  հետագա դասընթացների ժամանակ խնդիրներ չեն ունենա:

Համալսարանից թերթին տեղեկացնում  են, որ ղեկավարությունը հետաքննություն է սկսել` մանրամասները բացահայտելու համար: