Ջասթին Բիբերը հեռանում է բեմից


19:00 , 26 մարտ, 2019

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը հայտարարել է, որ մի որոշ ժամանակ երաժշտական գործունեությամբ չի զբաղվելու: Այդ մասին նա գրել է Instagram-ի իր էջում:

Նրա խոսքերով՝ վերջին ալբոմին նվիրված շրջագայությունը նրան երջանիկ չի դարձրել: Երգիչը խոստովանել է, որ շրջագայության վերջում չի կարողացել տպավորիչ համերգ կազմակերպել և երկրպագուներին անհրաժեշտ էմոցիոնալ լիցքեր հաղորդել:

«Ես որոնումների մեջ էի, փնտրում էի փորձելու և սխալվելու ճանապարհով, ինչպես և մեզանից շատերը, և այժմ ես կենտրոնանում եմ այն խորքային խնդիրների լուծման վրա, որոնք կան մեզանից շատերի մոտ, այսպես ես կփրկեմ իմ ամուսնությունը և կդառնամ այնպիսի հայր, ինչպիսին ուզում եմ լինել»,- ասել է Բիբերը:

Նա հավելել է, որ իր ընտանիքն ու առողջությունն առաջնային նշանակություն ունեն, ինչպես նաև երկրպագուներին խոստացել է երգարվեստ վերադառնալ: