Yerkir.am-ը գրում է.
Թուրքիայից Վրաստան է մեկնել շվեյցարական «Շտադլեր» ուղևորատար գնացքը, որը երթևեկելու է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղիով: Այդ մասին հայտնում է Арминфо-ն` Վրաստանի Առաջին ալիքին հղումով:
Գնացքն այս պահի դրությամբ Ախալքալաքի կայարանում է և երկաթուղու վրացական հատվածն անցնելու է թեստային ռեժիմում: Ախալքալաքի կայարանի տարածքում հետխորհրդային` 1520 կմ երկաթգիծը միանում է եվրոպական` 1435 կմ երկաթգծին:
Տվյալ ուղևորատար երթուղու գործարկումը ծրագրվում է այս տարի, սակայն հստակ ժամկետը դեռ հայտնի չէ: