Կրեմլը ցավում է Գոլանի բարձունքները Իսրայելի մաս ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշման համար


15:40 , 26 մարտ, 2019

Panorama.am-ը գրում է.

Ռուսաստանի իշխանությունները ափսոսանք են հայտնել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որոշման կապակցությամբ՝ պաշտոնապես ճանաչելու Գոլանի բարձունքները որպես Իսրայելի մաս: Այս մասին տեղեկանում ենք kommersant-ից։

«Սա ԱՄՆ-ի կողմից միջազգային իրավունքի հերթական խախտում էր»,-այս  մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ այսպիսի որոշումը միանշանակ բացասական ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքի կարգավորման գործընթացի վրա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ