Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչելը կհետաձգի պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հնարավորությունը


10:11 , 26 մարտ, 2019

Թրամփը ստորագրեց Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի սուվերենության ճանաչման մասին որոշումը։ Սիմվոլիկ էր ստորագրման արարողությանն Իսրայելի վարչապետ Նեթանյահուի մասնակցությունը, ով չէր կարողանում զսպել իր հիացմունքը։ Արարողակարգին ներկա էր նաև Թրամփի ավագ խորհրդական Ջերարդ Քուշները, ով զգալի դեր է ունեցել վերջին շրջանում ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների զարգացման գործում։ 
Այս որոշումն Իսրայելի համար կարճաժամկետ առումով դիվանագիտական հաջողություն էր, սակայն միջնաժամկետ ու երկարաժամկետ տեսլականով այն ևս մեկ հանգուցային խնդիր ավելացրեց Իսրայելի պաշտպանական անվտանգության համար՝ անորոշ ժամանակով հետաձգելով պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հնարավորությունը։

ՀԳ. Սպասենք Իրանի պատասխանին։