Աճպարար Ուրի Գելերը բրիտանացիներին զանգվածային թերապիայի սեանսների կոչ է արել Brexit-ից խուսափելու նպատակով


05:30 , 26 մարտ, 2019

Աճպարար Ուրի Գելերը, որը հայտնի է գդալներ ճկելով, Մեծ Բրիտանիայի բնակիչներին զանգվածային հեռուստաթերապիայի սեանսների կոչ է արել, որոնց նպատակը Մեծ Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալու չեղարկումն է, գրում է The Guardian-ը:

«Էներգիան կարելի է փոխանցել, էներգիա կարելի է ստանալ, իսկ մարդկանց հավաքական էներգիան, որոնք ցանկանում են ինչ-որ բանի հասնել՝ անսահման է», – համոզված է Գելերը:

Գելերը հայտարարել է, որ օրական երկու անգամ՝ առավոտվա ժամը 11-ին և երեկոյան 11-ին, «հոգևոր էներգիա» կփոխանցի Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին: Այս «առեղծվածային ժամերին» նա կպատկերացնի 50-րդ հոդվածի վերադարձի մասին փաստաթուղթը ստորագրող Մեյին: