Ռուս զբոսաշրջիկի ճամպրուկից սահմանապահները թմրանյութերի ազդեցության տակ գտնվող օրանգուտան են հանել (Photo)


07:02 , 26 մարտ, 2019

Բալիի Նուգրահ-Ռայ միջազգային օդանավակայանում սահմանապահները ձերբակալել են 27-ամյա զբոսաշրջիկ Անդրեյ Ժեստովին, ում ճամպրուկի մեջ հայտնաբերել են երկու տարեկան քնած օրանգուտանի։ Առանց խնդիրների կենդանուն Ռուսաստան հասցնելու համար Անդրեյը կենդանուն թմրանյութ է տվել։

Ժեստովը նշում է, որ կապիկին գնել է Ինդոնեզիայում, որի համար վճարել է 3000 դոլար։ Զբոսաշրջիկին սպառնում է մինչև 5 տարի ազատազրկում և մինչև 7000 դոլար տուգանք։