Ինչո՞ւ է հարկավոր վիտամին C-ով հարուստ շատ մթերքներ ուտել


02:10 , 26 մարտ, 2019

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս օրական 60-80 մգ վիտամին C օգտագործել։ Այս միկրոտարրն օրգանիզմի կողմից ինքնուրույն չի արտադրվում և միայն արտաքին միջոցներով է հնարավոր ստանալ։

Ինչո՞ւ է այդքան կարևոր վիտամին C-ով հարուստ մթերքների օգտագործումը։

Նվազեցնում է քրոնիկական հիվանդությունների հավանականությունը

Այլ հակաօքսիդանտների նման վիտամին C-ն նույնպես մեծ դերակատարում ունի օրգանիզմի պաշտպանության հարցում։ Հակաօքսիդանտներն օգնում են վերականգնել իմունային համակարգը և բջիջները պաշտպանում են ազատ ռադիկալներից։ Բավարար քանակությամբ վիտամին C օգտագործելով կարող եք նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը։

Կանխարգելում է երկաթի պակասը

Վիտամին C-ն օգնում է ավելի լավ յուրացնել սննդի մեջ առկա երկաթը։ Այն միկրոտարրն ավելի հեշտ աբսորբացվող է դարձնում։ Սա հատկապես արդիական է բուսակերների համար, ովքեր երկաթի հիմնական մասը ստանում են բնական սննդամթերքներից։

Նվազեցնում է սրտային հիվանդությունների հավանականությունը

Սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման պատճառներից մեկը խոլեստերինի բարձր մակարդակն է և բարձր ճնշումը։ Վիտամին C-ն օգնում է պայքարել այս երկուսի դեմ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ այս վիտամինի մեծ քանակությամբ օգտագործումը մեկ քառորդով նվազեցնում է սրտային հիվանդությունների հավանականությունը։

Կարևոր փաստեր վիտամին C-ի մասին