Քաղցած մնալը երկարակեցության գրավականն է․ գիտնականներ


23:00 , 25 մարտ, 2019

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ կալորիաների օգտագործման նվազեցումն իսկապես երկարացնում է կյանքը։ Ուսումնասիրողները նաև հետազոտել են քաղցած մնալու և կյանքի տևողականության միջև կապը։

Որդերի վրա իրականացված գիտափորձը ցույց է տվել, որ ամեն ինչ կախված է իմունային համակարգի փոփոխությունից։ Պարզվել է, որ օրգանիզմ մտնող ածխաջրերի նվազումը р38 սպիտակուցների նվազեցմամբ առաջ է բերում բնածին իմունիտետի նվազում։

Երբ р38 սպիտակուցն ամբողջությամբ ակտիվ չէ, կալորիաների սահմանափակումը չի ազդում իմունիտետի վրա։ Սակայն այդ սպիտակուցի ցածր ակտիվության պարագայում գործի են դրվում գենետիկ ուղիները, որոնք բորբոքային պրոցեսները նվազեցնում են օպտիմալ մակարդակի, ինչն էլ ապահովում է երկարակեցությունը։