Ամերիկացուն ձերբակալել են կատվին բռնաբարելու համար


19:15 , 25 մարտ, 2019

ԱՄՆ Արիզոնա նահանգի Մեսա քաղաքի բնակիչ Մայքլ Նեվեջը ձերբակալվել է իր կատվին բռնաբարելու համար: Ոստիկանություն ահազանգել են 40-ամյա ամերիկացու հարևանները, որոնք լսել են կենդանու վայնասունը, հաղորդում է Fox հեռուստաալիքը:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները մերկ տղամարդուն կատվի հետ հայտնաբերել են լոգարանում: Կենդանին մասամբ փաթաթված է եղել սրբիչով տղամարդու սեռական օրգանների մոտ: Լոգարանում նաև թմրամիջոցներ են եղել:

Նեվեջը պնդել է, որ սեռական հարաբերություն չի ունեցել կատվի հետ, քանի որ դա ֆիզիկապես անհնար է: Նա ասել է, որ նման կերպ չէր վերաբերվի կենդանուն, որին իսկապես սիրում է:

Այնուամենայնիվ, կենդանաբույժները կատվի մոտ բնորոշ վնասվածքներ են հայտնաբերել և պնդել են, որ կենդանին բազմիցս բռնության է ենթարկվել:

Զոոֆիլին մեղադրանք է առաջադրվել կենդանիների նկատմաբ դաժան վերաբերմունքի, ինչպես նաև թմրամիջոցների պահպանության համար: Պարզվել է նաև, որ տղամարդը մետամֆետամինի առևտրով է զբաղվում: