21:30 , 25 մարտ, 2019Սկսվում է քաջվարդի շրջանը (պիոն): Ըստ պատմական աղբյուրների՝ ծաղիկը պիոն է անվանվել ի պատիվ Paeonia տեղանքի, որտեղ աճել է նրա տեսակներից մեկը։
Ահա մի քանի փաստ դրանց մասին։
Քաջվարդը կարող է հասնել 25 սանտիմետրի: Մարկո Պոլոն, ով հայտնի ճանապարհորդ ու հետազոտող է, քաջվարդը նկարագրել է որպես վարդ, որը կաղամբի չափերով է:

Այն խաղաղություն, կայունություն, հաջողություն ու հարստություն է նշանակում Ճապոնիայում:

Այն սեր ու համերաշխություն է խորհրդանշում։

Կալիումն օգնում է, որ ծաղիկներն ավելի առողջ տեսք ունենան ու ավելի դիմացկուն լինեն ցանկացած հիվանդության նկատմամբ:

Քաջվարդը սկսում է ծաղկել գարնան սկզբից մինչև ամռան սկիզբ:

Դրանք տարբեր գույների են լինում՝ բացի կապույտից:

Ծաղիկն առանձնահատուկ անուշ բույր է արձակում, ինչն էլ գրավում է թե՛ մեղուներին, թե՛ մրջյուններին:

Այն օգնում էր գլխացավի դեմ: Երբեմն օգտագործել են ծննդաբերության ժամանակ:

