Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. իրանցի 51–ամյա վարորդը ավտոմեքենայով գլորվել է ձորը. կա վիրավոր


17:20 , 24 մարտ, 2019

Shamshyan.com-ը գրում է.

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ երեկ մարտի 23-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 04:00-ժի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 51-ամյա Գավամի Ահմադը իր վարած Emgrand մակնիշի 18 E 62 610 համարանիշի ավտոմեքենայով Մեղրի–Երևան ավտոճանապարհի 72-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել ձորը:

Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևաքնով Գ. Ահմադը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: